Բելգիացի հեծանվորդուհի Ֆեմկե վան դեն Դրիսշեն որակազրկվել է վեց տարով, հաղորդում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքը: Բելգիայի Զոլդերե քաղաքում տեղի ունեցած հեծանվային կրոսի աշխարհի առաջնությունում Վան դեն Դրիսշեն հեծանիվի վրա տեղադրած է եղել քողարկված շարժիչ: Հեծանվասպորտի այս մակարդակի մրցաշարերում սա նման կեղծիքի առաջին դեպքն է: Բելգիացին ավելի վաղ հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին:
Վան դեն Դրիսշենի որակազրկումը 2015թ. հոկտեմբերի 11-ից: Նա ստիպված կլինի վերադարձնել մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը եւ 20 հազար շվեյցարական ֆրանկ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում