22:37  ,  20 ապրիլի, 2016

Կարեն Խաչանով. Բարսելոնան իմ երկրորդ տունն է

Հրաշալի էր դուրս գալ Բարսելոնայի կենտրոնական կորտ, այս քաղաքն իմ երկրորդ տունն է Մոսկվայից հետո, ասել է 19-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի երրորդ շրջանի ուղեգիր նվաճելուց հետո:

«Ես մարզվում եմ Բարսելոնայում: 14 տարեկանից Զվերեւի, Չհուն Հյոնի, Էլիաս Իմերի հետ հանդես ենք գալիս նույն մրցաշարերում, այժմ հասել ենք ATP-ի մակարդակի: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին կմրցենք իրար դեմ:

Միշտ ձգտում ես բարձր նպատակներ դնել: Եթե չես հասնում արդյունքի, անհրաժեշտ է աշխատել: Պետք է շարունակեմ նույն ոգով, զարգացնեմ մատուցումը եւ խաղամ ագրեսիվ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է atpworldtour-ը:

Հիշեցնենք, որ երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6:2, 6:7 (4:7), 6:3 հաշվով պարտության էր մատնել մրցաշարի 5-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտային:

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 138-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կհանդիպի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով