Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» Բաշկիրիայում 0:2 հաշվով պարտվել է «Ուֆային»: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի պաշտպան Դենիս Թումասյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն «Անժիի» մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում