11:33  ,  14 ապրիլի, 2016

«Գոլդեն Սթեյտը» գերազանցեց «Չիկագոյի» պատմական ռեկորդը, Կոբի Բրայանտը 60 միավոր վաստակեց հրաժեշտի խաղում (ֆոտոշարք)

«Գոլդեն Սթեյտը» գերազանցեց «Չիկագոյի» պատմական ռեկորդը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունն ավարտելով 73 հաղթանակով (82 խաղում):

Կանոնավոր առաջնության վերջին տուրում NBA-ի գործող չեմպիոնը տանը 125:104 հաշվով հաղթեց «Մեմֆիսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին, որը հավաքեց 46 միավոր:

«Չիկագոն» լեգենդար Մայքլ Ջորդանի հետ պատմական ռեկորդը գրանցել էր 1995/96 մրցաշրջանում՝ 82 խաղում տանելով 72 հաղթանակ է: Հատկանշական է, որ «Գոլդեն Սթեյտի» գլխավոր մարզիչ Սթիվ Կերը 1995/96 մրցաշրջանում խաղացել է «Չիկագոյի» կազմում:

Լեգենդար Կոբի Բրայանտը կարիերայի վերջին խաղում վաստակեց 60 միավոր, որի օգնությամբ «Լեյքերսը» սեփական խաղահրապարակում հաղթեց «Յուտային»՝ 101:96: Բրայանը սահմանեց ռեկորդ՝ դառնալով NBA-ի մեկ խաղում 50-ից ավելի միավոր վաստակած ամենատարեց բասկետբոլիստը: Նա դա արեց 37 տարեկան ու 235 օրականում: Բրայանտը նաեւ ռեկորդ սահմանեց հրաժեշտի խաղում վաստակած միավորների ցուցանիշով:

Կոբի Բրայանտն ամբողջ կարիերան անցկացրել է «Լեյքերսում», որի կազմում 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն (2000, 2001, 2002, 2009, 2010), ինչպես նաեւ 18 անգամ մասնակցել է NBA-ի «Բոլոր աստղերի խաղին»: 2008-ին նա ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր խաղացող:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆինիքս» – «Կլիպերս»՝ 114:105 (25:27, 37:28, 23:20, 29:30)

«Պորտլենդ» – «Դենվեր»՝ 107:99 (27:31, 31:25, 29:23, 20:20)

«Գոլդեն Սթեյտ» – «Մեմֆիս»՝ 125:104 (37:23, 33:27, 32:31, 23:23)

«Լեյքերս» – «Յուտա»՝ 101:96 (19:21, 23:36, 24:18, 35:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում