Աճուրդում կվաճառվի Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի Benetton B191B-06 բոլիդը, որով գերմանացի ավտոարշավորդը 1992 թվականին առաջին անգամ հաղթանակ է տարել Ֆորմուլա-1-ի Գրան պրիում՝ Մեքսիկայում:
Նույն բոլիդով իր կարիերայի վերջին Գրան պրիին 1991-ին մասնակցել է Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Նելսոն Պիկեն, հաղորդում է dailymail-ը: 3,5-լիտրանոց Ford V8 շարժիչով բոլիդը իդեալակն վիճակում պատրաստ է օգտագործման:
Աճուրդը տեղի կունենա մայիսի 13-ին Մոնակոյում: Բոլիդի արժեքը գնահատվում է մոտ 300 հազար եվրո:
Երկու տարի առաջ ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման տարեկան ծախսը մոտ 10 միլիոն եվրո է: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն: Շումախերի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: Գերմանացի ավտոարշավորդի կինն անցած տարի վաճառել էր նրա անձնական ինքնաթիռը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում