Աճուրդի է հանվել Միխայել Շումախերի առաջին հաղթանակի բոլիդը

23:32   8 ապրիլի, 2016

Աճուրդում կվաճառվի Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի Benetton B191B-06 բոլիդը, որով գերմանացի ավտոարշավորդը 1992 թվականին առաջին անգամ հաղթանակ է տարել Ֆորմուլա-1-ի Գրան պրիում՝ Մեքսիկայում:

Նույն բոլիդով իր կարիերայի վերջին Գրան պրիին 1991-ին մասնակցել է Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Նելսոն Պիկեն, հաղորդում է dailymail-ը: 3,5-լիտրանոց Ford V8 շարժիչով բոլիդը իդեալակն վիճակում պատրաստ է օգտագործման:

Աճուրդը տեղի կունենա մայիսի 13-ին Մոնակոյում: Բոլիդի արժեքը գնահատվում է մոտ 300 հազար եվրո:

Երկու տարի առաջ ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման տարեկան ծախսը մոտ 10 միլիոն եվրո է: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն: Շումախերի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: Գերմանացի ավտոարշավորդի կինն անցած տարի վաճառել էր նրա անձնական ինքնաթիռը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.