12:24  +04,  8 ապրիլի, 2016

Թուրքերին դուր չի եկել հայ բռնցքամարտիկների համազգեստը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Թուրքիայի Սամսուն քաղաք, որտեղ տեղի է ունենալու օլիմպիական վարկանիշային մրցաշար:

Սամսունում հայկական պատվիրակությանը հսկում են անվտանգության 2 աշխատակիցներ, որոնք որոշակի առարկություններ են ունեցել հայ մարզիկների մարզահագուստի հետ կապված, քանի որ դրանց վրա գրված է Armenian Boxing Team, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Ապրիլի 9-ին տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում Թուքիայում հանդես կգան՝ Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) եւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ