12:24 8 ապրիլի, 2016Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Թուրքիայի Սամսուն քաղաք, որտեղ տեղի է ունենալու օլիմպիական վարկանիշային մրցաշար:
Սամսունում հայկական պատվիրակությանը հսկում են անվտանգության 2 աշխատակիցներ, որոնք որոշակի առարկություններ են ունեցել հայ մարզիկների մարզահագուստի հետ կապված, քանի որ դրանց վրա գրված է Armenian Boxing Team, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ապրիլի 9-ին տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում Թուքիայում հանդես կգան՝ Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) եւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.