Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ԱՄՆ-ում հանդիպել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ: Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը հայ բռնցքամարտիկին նոկաուտով հաղթանակ է մաղթել ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտում: Այդ մաղթանքից հետո Աբրահամն ասել է, որ սիրում է Թայսոնին:
Հիշեցնենք, որ 36-ամյա Աբրահամի մրցակիցը լինելու է մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:21 , 3 սեպտեմբերի
10:01 , 3 սեպտեմբերի
09:03 , 3 սեպտեմբերի 
00:38 , 3 սեպտեմբերի
23:53 , 2 սեպտեմբերի
22:28 , 2 սեպտեմբերի
21:26 , 2 սեպտեմբերի
21:05 , 2 սեպտեմբերի
20:07 , 2 սեպտեմբերի
19:40 , 2 սեպտեմբերի