Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ՝ քննարկելու Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության հարցը, գրում է Gazzetta dello Sport-ը:
Իտալիայի չեմպիոնը վաղուց է հետաքրքրված 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն «Բորուսիան» չի ցանկանում բաժանվել նրանից: Մինո Ռայոլան էլ լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» հետ եւ շահագրգռված է այդ տրանսֆերով: Թուրինցիներն առաջիկայում կարող են մեծ գումարով վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որին փոխարինողներ են փնտրում:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբի հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Այս մրցաշրջանում նա «Բորուսիայի» կազմում 20 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում