Մինո Ռայոլան «Յուվենտուսի» ղեկավարության հետ քննարկել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը

14:12   30 մարտի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ՝ քննարկելու Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության հարցը, գրում է Gazzetta dello Sport-ը:

Իտալիայի չեմպիոնը վաղուց է հետաքրքրված 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն «Բորուսիան» չի ցանկանում բաժանվել նրանից: Մինո Ռայոլան էլ լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» հետ եւ շահագրգռված է այդ տրանսֆերով: Թուրինցիներն առաջիկայում կարող են մեծ գումարով վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որին փոխարինողներ են փնտրում:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբի հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Այս մրցաշրջանում նա «Բորուսիայի» կազմում 20 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։