22:49  ,  27 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը դարձյալ չպարզեցին հաղթողին

Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 49-րդ քայլում: Կարյակինն ու Արոնյանը հաղթողին չէին պարզել նաեւ առաջին շրջանում:

Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարը հավաքել է 6.5 միավոր եւ բաժանում է 4-7-րդ տեղերը: Սերգեյ Կարյակինն ունի 7 միավոր եւ Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է, իսկ Կարուանան ու Կարյակինը 14-րդ տուրում կհանդիպեն իրար: 

Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7, Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news