Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ մարտի 27-ին մեկնել է Լաս Վեգաս: Այդ մասին 36-ամյա բռնցքամարտիկը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Աբրահամը պատրաստվում է մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսի դեմ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի