21:16  ,  25 մարտի, 2016

Ռոման Բերեզովսկի. Տխուր եմ, որ այլեւս դուրս չեմ գալու խաղադաշտ

Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպման հետխաղյա ասուլիսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ ներկայացրել էր նաեւ Ռոման Բերեզովսկին, որը հրաժեշտի խաղն անցկացնելուց հետո պատմեց տպավորությունների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Շատ ոգեւորված եմ, որ այսպիսի բան կազմակերպեցին մեր ղեկավարները: Ուրախ էի գալ եւ դարձյալ տեսնել մեր հայրենիքը: Մյուս կողմից տխուր եմ, որ այլեւս դուրս չեմ գալու խաղադաշտ»,- ասաց 41-ամյա դարպասապահը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Դա նաեւ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն էր:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում