13:07  ,  24 մարտի, 2016

Յուրա Մովսիսյանն ինքնագրեր կբաժանի

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» 3 ֆուտբոլիստներ ինքնագրեր կբաժանեն մարտի 25-ին: Խոսքը հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի, Ժոաո Պլատայի եւ Սանի Օբյանի մասին է, հաղորդում է «Ռեալ Սոլթ Լեյքի» կայքը:

Ֆուտբոլիստները ներկա կլինեն «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆան ակումբ «Ռեալ Մոնարխքս» թիմի խաղին, որի ժամանակ երկրպագուները կարող են նաեւ լուսանկարվել նրանց հետ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջերս հայտարարել էր, որ Յուրա Մովսիսյանն այլեւ չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում