00:05  ,  27 հունիսի, 2012

Հեմիլթոն, զգուշացիր Մալդոնադոյից

Ֆորմուլա-1-ի «Մաքլարեն» թիմի ղեկավար Մարտին Ուիտմարշը բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին խորհուրդ է տվել զգուշանալ «Ուիլյամսի» արշավորդ Պաստոր Մալդոնադոյից եւ հատուկ մոտեցուց ցուցաբերել նրան, հաղորդում է The Daily Mail-ը:

Թագավորական մրցումներում իր երկրորդ մրցաշրջանն անցկացնող Մալդոնանդոն համարվում է ֆորմուլա-1-ի ամենահամառ արշավորդներից մեկը:

Վենեսուելացի մարզիկը Մոնակոյի Մեծ մրցանակի պրակտիկայի ժամանակ բախվել էր Սերխիո Պերեսի հետ, իսկ Ավստրալիայի մրցումներում փորձել էր շրջանցել իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյին՝ դուրս գալով մրցուղուց:

Մալդոնաոն ու Հեմիլթոնը մի քանի անգամ բախվել են այս մրցաշրջանում:

Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաեւ հունիսի 24-ին Վալենսիայում կայացած Եվրոպայի Մեծ մրցանակի մրցարշավում, որտեղ Հեմիլթոնը բախվել էր Մալդոնադոյին, ինչի հետեւանքով չէր կարողացել շարունակել մրցումները: Վենեսուելացին մեղավոր էր ճանաչվել եւ տուգանվել էր 20 վայրկյան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով