00:05 27 հունիսի, 2012Ֆորմուլա-1-ի «Մաքլարեն» թիմի ղեկավար Մարտին Ուիտմարշը բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին խորհուրդ է տվել զգուշանալ «Ուիլյամսի» արշավորդ Պաստոր Մալդոնադոյից եւ հատուկ մոտեցուց ցուցաբերել նրան, հաղորդում է The Daily Mail-ը:
Թագավորական մրցումներում իր երկրորդ մրցաշրջանն անցկացնող Մալդոնանդոն համարվում է ֆորմուլա-1-ի ամենահամառ արշավորդներից մեկը:
Վենեսուելացի մարզիկը Մոնակոյի Մեծ մրցանակի պրակտիկայի ժամանակ բախվել էր Սերխիո Պերեսի հետ, իսկ Ավստրալիայի մրցումներում փորձել էր շրջանցել իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյին՝ դուրս գալով մրցուղուց:
Մալդոնաոն ու Հեմիլթոնը մի քանի անգամ բախվել են այս մրցաշրջանում:
Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաեւ հունիսի 24-ին Վալենսիայում կայացած Եվրոպայի Մեծ մրցանակի մրցարշավում, որտեղ Հեմիլթոնը բախվել էր Մալդոնադոյին, ինչի հետեւանքով չէր կարողացել շարունակել մրցումները: Վենեսուելացին մեղավոր էր ճանաչվել եւ տուգանվել էր 20 վայրկյան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.