12:53  ,  19 մարտի, 2016

Անաստասիա Գալուստյանի ելույթը գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնության կարճ ծրագրում

Հունգարական Դեբրեցեն քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:

Կարճ ծրագրում 16-ամյա Անաստասիան 55.80 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ազատ ծրագրրի մրցումը կկայանա մարտի 19-ին: 

Հիշեցնենք, որ վերջերս Անաստասիա Գալուստյանը մասնակցել էր Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում անցկացված ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին, որում գրավել էր 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English