10:20  ,  19 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 19-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարն ու Կարյակինն ունեն 4-ական միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը հավաքել է 3.5 միավոր:

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English