11:42 18 մարտի, 2016Լեւոն Արոնյանի ու Հիկարու Նակամուրայի միջեւ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի պարտիայում տեղի է ունեցել սկանդալային դրվագ: Վերջնամասում ԱՄՆ-ի ներկայացուցիչը դիպել է արքային եւ հետ քաշել ձեռքը, սակայն մրցավարը նրանից պահանջել է քայլ կատարել հենց այդ խաղաքարով: Քիչ անց Նակամուրան ընդունել է պարտությունը 83-րդ քայլում:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթացող մրցաշարի 6 տուրերից հետո Լեւոն Արոնյանը հավաքել է 4 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մարտի 18-ը մրցաշարում հանգստյան օր է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.