Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ պարտության մատնեց 83-րդ քայլում: Արոնյանը 4 միավորով հավասարվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Մյուս պարտիաներում աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովն ու հոլանդացի Անիշ Գիրին կիսեցին միավորը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուս Պյոտր Սվիդլերի ու ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Մարտի 18-ին հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է: Մարտի 19-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարյակինի հետ: Կկայանան նաեւ Սվիդլեր - Կարուանա, Նակամուրա - Տոպալով եւ Գիրի - Անանդ պարտիաները:
Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Կարյակին՝ 4-ական, Անանդ՝ 3.5, Կարուանա, Գիրի՝ 3-ական, Սվիդլեր՝ 2.5, Նակամուրա, Տոպալով՝ 2-ական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում