22:45 17 մարտի, 2016Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ պարտության մատնեց 83-րդ քայլում: Արոնյանը 4 միավորով հավասարվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Մյուս պարտիաներում աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովն ու հոլանդացի Անիշ Գիրին կիսեցին միավորը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուս Պյոտր Սվիդլերի ու ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Մարտի 18-ին հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է: Մարտի 19-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարյակինի հետ: Կկայանան նաեւ Սվիդլեր - Կարուանա, Նակամուրա - Տոպալով եւ Գիրի - Անանդ պարտիաները:
Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Կարյակին՝ 4-ական, Անանդ՝ 3.5, Կարուանա, Գիրի՝ 3-ական, Սվիդլեր՝ 2.5, Նակամուրա, Տոպալով՝ 2-ական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.