13:17  ,  16 մարտի, 2016

Արշակ Կորյանը հրավիրվել է Ադրբեջանի եւ Գերմանիայի դեմ խաղերին

Հոլանդական «Վիտեսի» հարձակվող Արշակ Կորյանը հրավիրվել է ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքական, որը պատրաստվում է Ադրբեջանի (մարտի 24-ին) եւ Գերմանիայի (մարտի 29-ին) դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության ընտրական խաղերին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Կորյանը ժամանակին հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականում, սակայն հետագայում որոշել է հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում