21:21  ,  12 մարտի, 2016

Ռոման Ամոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Recap from Day 5 of the European Championships

Опубликовано United World Wrestling 12 марта 2016 г.

Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգի եզրափակիչում 32-ամյա Ամոյանը 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին: Առաջին մրցափուլում Սեմյոնովն ուժեղ գտնվեց 7:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլի սկզբնամասում վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթեց ժամանակից շուտ:

Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել վրացի Իրակլի Շավաձեից՝ 13:6: Կիսաեզրափակիչում էլ նա 4:0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: 

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ամոյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճել էր նաեւ 2003-ին, 2005-ին ու 2008-ին: 

Մարտի 12-ին եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը ոսկե մեդալի համար մրցելու է ռուս Նիկիտա Մելնիկովի հետ: Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանն ներկայացուցիչներից պայքարի մէջ էին մտել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ), որոնք մեդալ չնվաճեցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս