21:21 12 մարտի, 2016Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգի եզրափակիչում 32-ամյա Ամոյանը 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին: Առաջին մրցափուլում Սեմյոնովն ուժեղ գտնվեց 7:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլի սկզբնամասում վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթեց ժամանակից շուտ:
Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել վրացի Իրակլի Շավաձեից՝ 13:6: Կիսաեզրափակիչում էլ նա 4:0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ամոյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճել էր նաեւ 2003-ին, 2005-ին ու 2008-ին:
Մարտի 12-ին եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը ոսկե մեդալի համար մրցելու է ռուս Նիկիտա Մելնիկովի հետ: Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանն ներկայացուցիչներից պայքարի մէջ էին մտել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ), որոնք մեդալ չնվաճեցին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.