Մոսկվայում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին շախմատային կարեւորագույն մրցաշարի կազմակերպման եւ մշտապես շախմատին աջակցելու համար: Բացման ելույթում Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը նույնպես շնորհակալություն հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարին խաղի միլիոնավոր երկրպագուներին շախմատային նման տոն նվիրելու համար, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Մրցաշարի բացման արարողությունը նվիրված է եղել Հայաստանի անկախության 25-ամյակին:
Մարտի 11-ին կայանալիք մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:
Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի