00:21  ,  11 մարտի, 2016

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացումը (ֆոտո)

Մոսկվայում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր  արարողությանը: Ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին շախմատային կարեւորագույն մրցաշարի կազմակերպման եւ մշտապես շախմատին աջակցելու համար: Բացման ելույթում Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը նույնպես շնորհակալություն հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարին  խաղի միլիոնավոր երկրպագուներին շախմատային նման տոն նվիրելու համար, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Մրցաշարի բացման արարողությունը նվիրված է եղել Հայաստանի անկախության 25-ամյակին:

Մարտի 11-ին կայանալիք մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:

Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով