Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 7 աստիճան եւ հայտնվել 116-րդ տեղում, թեեւ նախորդ հրապարակումից հետո չի անցկացրել խաղեր: Հայաստանի թիմն ունի վարկանիշային 296 միավոր:
Դասակարգման լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Առաջին տեղը պահպանել է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են արգենտինացիները եւ իսպանացիները, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան չորրորդ տեղում է:
Լավագույն տասնյակում են նաեւ՝ Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:
Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 31-րդը, Դանիան՝ 40-րդը, Չեռնոգորիան՝ 84-րդը, իսկ Ղազախստան՝ 125-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13 խաղերում՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ: Հայկական թիմը մարտի 25-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ է ացնկացնելու Բելառուսի հավաքականի հետ, որը 64-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի