ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է

13:45   3 մարտի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 7 աստիճան եւ հայտնվել 116-րդ տեղում, թեեւ նախորդ հրապարակումից հետո չի անցկացրել խաղեր: Հայաստանի թիմն ունի վարկանիշային 296 միավոր:

Դասակարգման լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Առաջին տեղը պահպանել է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են արգենտինացիները եւ իսպանացիները, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան չորրորդ տեղում է:

Լավագույն տասնյակում են նաեւ՝ Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 31-րդը, Դանիան՝ 40-րդը, Չեռնոգորիան՝ 84-րդը, իսկ Ղազախստան՝ 125-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13 խաղերում՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ: Հայկական թիմը մարտի 25-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ է ացնկացնելու Բելառուսի հավաքականի հետ, որը 64-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.