02:34  ,  3 մարտի, 2016

«Յուվենտուսը» դուրս թողեց «Ինտերին» եւ կխաղա եզրափակիչում

«Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Միլանի «Ինտերի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում թուրինյան ակումբը հիմնական ժամանակում պարտվեց 0:3 հաշվով: Առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր նույն հաշվով: Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն դարպասի գրավում չգրանցվեց:

Հետխաղյա 11 մետրանոցներով «Յուվենտուսը» հաղթեց 5:3 հաշվով:

Մայիսի 11-ին կայանալիք եզրափակիչում թուրինցիների մրցակիցը կլինի «Միլանը»:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 3:0 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5) (առաջին հանդիպում՝ 0:3)

Մարսելո Բրոզովիչ, 16, Իվան Պերիշիչ, 49, 82, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում