Հայ կիսապաշտպաններ Էդգար ու Գոռ Մալաքյանները Դնեպրոձերժինսկի «Ստալում» առաջին պաշտոնական խաղն անցկացրին «Դնեպրի» դեմ Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի մրցավեճում: Մալաքյան եղբայրները «Ստալի» մեկնարկային կազմում էին, ինչը «Դնեպրին» չխանգարեց արտագնա հաղթանակ տանել 3:0 հաշվով եւ պատասխան խաղին մոտենալ մեծ առավելությամբ:
Գոռը հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Էդգարը խաղադաշտը լքել էր 82-րդ րոպեին: «Դնեպրի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի ֆոտոռեպորտաժը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյան եղբայրները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում»:







Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի