20:53  ,  1 մարտի, 2016

Ուկրաինայի Գավաթ. «Ստալը» խոշոր հաշվով պարտվեց Մալաքյան եղբայրների նորամուտի խաղում

Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Դնեպրոձերժինսկի «Ստալը» տանը 0:3 հաշվով պարտվեց «Դնեպրին»:

Հայ կիսապաշտպաններ Էդգար ու Գոռ Մալաքյանները դաշտի տերերի մեկնարկային կազմում էին եւ անցկացրին առաջին պաշտոնական խաղն ուկրաինական ակումբի կազմում: Գոռը հանդես եկավ առանց փոխարինման, իսկ Էդգարը խաղադաշտը լքեց 82-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյան եղբայրները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում» եւ վերջերս են միացել «Ստալին»:

Ուկրաինայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Ստալ» - «Դնեպր»՝ 0:3

Մատեուս, 32 (11մ), Բրունո Գամա, 70, Լեո Մատոս, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում