20:53 1 մարտի, 2016Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Դնեպրոձերժինսկի «Ստալը» տանը 0:3 հաշվով պարտվեց «Դնեպրին»:
Հայ կիսապաշտպաններ Էդգար ու Գոռ Մալաքյանները դաշտի տերերի մեկնարկային կազմում էին եւ անցկացրին առաջին պաշտոնական խաղն ուկրաինական ակումբի կազմում: Գոռը հանդես եկավ առանց փոխարինման, իսկ Էդգարը խաղադաշտը լքեց 82-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյան եղբայրները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում» եւ վերջերս են միացել «Ստալին»:
Ուկրաինայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Ստալ» - «Դնեպր»՝ 0:3
Մատեուս, 32 (11մ), Բրունո Գամա, 70, Լեո Մատոս, 90+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.