Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 10-ից 30-ը Նյու Յորքում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մրցախաղի կայքում ողջունել է դիմակայությունը Նյու Յորքում անցկացնելու փաստը:
Մրցանակային հիմնադրամը կլինի առնվազն մեկ միլիոն եվրո:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը հայտնի կդառնա մարտի 11-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք հավակնորդների մրցաշարի արդյունքում:
Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի