17:51  ,  22 փետրվարի, 2016

Ռուսաստանցի պաշտպանը համալրել է «Բանանցը»

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի Լայոնել Ադամսի հետ: 

Պաշտպանությունում խաղացող ֆուտբոլիստը 2012-ից 2014 թվականներին հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում, ապա խաղացել է «Ենիսեյ», Տվերի «Վոլգա» եւ «Կամազ» թիմերում, հաղորդում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

Ադամս Լայոնել Ռասակովիչը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Նրա հասակն է 189 սմ, քաշը՝ 88 կգ:

Լայոնել Ադամսը «Բանանցին» էր միացել կիպրոսյան հավաքի ընթացքում: Նա մասնակցել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դեմ ստուգողական խաղին, որն ավարտվել էր 0:0 հաշվով:

Փետրվարի 27-ին «Բանանցը» Երեւանում ստուգողական հանդիպում կանցկացնի Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում