18:30  ,  21 փետրվարի, 2016

Bavarian open. Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը երկրորդն են կարճ ծրագրից հետո

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը երկրորդ տեղն է գրավել Bavarian open գեղասահքի միջազգային մրցաշարի կարճ ծրագրում:

Կարապետյանն ու Սենեկալը հավաքել են 54.98 միավոր՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիայի պարային զույգին, որի ցուցանիշն էր 65.06 միավոր:

Bavarian open-ի ազատ ծրագրի մրցումը կանցկացվի փետրվարի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում