Մենք եւս մեկ անգամ մանրակրկիտ ուսումնասիրեցինք (թեեւ դա անում ենք ամեն օր) ՈւԵՖԱ-ի 2015-16թթ. մրցաշարերի բոլոր կանոնակարգերն անխտիր, սակայն առաջնության մասնակիցների քանակի վերաբերյալ եւ սրանից բխող կարգավիճակի փոփոխության մասին որեւէ դրույթ կրկին չհայտնաբերեցինք: Այս մասին ասել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:
«ՈւԵՖԱ-ի՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի 2015/16թթ. մրցաշրջանի համար նախատեսված կանոնակարգերի հոդված 3-ի (մրցաշարի մասնակցության կարգ), ինչպես նաեւ հավելվածներ A եւ D-ի համաձայն, ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները եւ ասոցիացիայի ակումբները ներգրավվում են ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարեր իրենց տնային առաջնությունների միջոցով՝ համաձայն տվյալ ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում գրաված հորիզոնականի, իսկ այդ վարկանիշները Եվրոպական ֆուտբոլային ղեկավար մարմնի կողմից հաշվարկվում են տվյալ երկրի ակումբների՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղարկություններում վերջին 5 տարիների ընթացքում գրանցած արդյունքների հիման վրա: Օրինակ՝ 2015/16 թթ. ասոցիացիայի վարկանիշը որոշվել է 2009/10-2013/14 թթ. մրցաշրջանների արդյունքների հիման վրա:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը չի կորցնի իր «պաշտոնական» կամ «պրոֆեսիոնալ» կարգավիճակը, ինչպես նաեւ այդ կարգավիճակի կորցնել կամ չկորցնելը որեւէ կերպ կապված չէ առաջնության մասնակից ակումբների թվաքանակի հետ:
Որեւէ կանոնակարգային դրույթով առաջնության պաշտոնական կարգավիճակ հասկացություն նույնպես գոյություն չունի, ինչը եւս բազմիցս շահարկվում է մեդիայի կողմից»,- Արթուր Ազարյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ կայքը:
Երեւանի «Ուլիսի» լուծարումից հետո Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը շարունակվելու է 7 թիմով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 30 օգոստոսի
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի