13:17  ,  4 փետրվարի, 2016

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան եւ հայտնվել 123-րդ տեղում, թեեւ նախորդ հրապարակումից հետո չի անցկացրել խաղեր: Հայաստանի թիմը պահպանել է վարկանիշային 285 միավորները:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Առաջին տեղը պահպանել է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են արգենտինացիները եւ իսպանացիները, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան չորրորդ տեղում է:

Լավագույն տասնյակում են նաեւ՝ Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 34-րդը, Դանիան՝ 40-րդը, Չեռնոգորիան՝ 84-րդը, իսկ Ղազախստան՝ 131-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13 խաղերում՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ: Հայկական թիմը մարտի 25-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ է ացնկացնելու Բելառուսի հավաքականի հետ, 67-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում