«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ է խաղալ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում:
Փետրվարի 1-ին Մեսին չէր մարզվել կատալոնական թիմի ընդհանուր խմբում՝ անհատական մարզում անցկացնելով մարզադահլիճում, հաղորդում է mundodeportivo-ն:
Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (2:1) Մեսին ծնկի թեթեւ վնասվածք էր ստացել:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ Մեսին լիարժեք առողջ է:
«Բարսելոնա» - «Վալենսիա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին, Երեւանի ժամանակով 23:55-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում