Մեսին պատրաստ է խաղալ «Վալենսիայի» դեմ

19:12   2 փետրվարի, 2016

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ է խաղալ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում:

Փետրվարի 1-ին Մեսին չէր մարզվել կատալոնական թիմի ընդհանուր խմբում՝ անհատական մարզում անցկացնելով մարզադահլիճում, հաղորդում է mundodeportivo-ն:

Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (2:1) Մեսին ծնկի թեթեւ վնասվածք էր ստացել:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ Մեսին լիարժեք առողջ է:

«Բարսելոնա» - «Վալենսիա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին, Երեւանի ժամանակով 23:55-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.