ԵԱ-2016. Սլավիկ Հայրապետյանը չհաղթահարեց որակավորման արգելքը

01:47   28 հունվարի, 2016

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքի կարճ ծրագրում 35 մասնակիցների մեջ գրավեց 31-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից՝ չստանալով ազատ ծրագրում հանդես գալու իրավունք: Որակավորման արգելքը հաղթահարում են 24 լավագույնները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մենասահքի կարճ ծրագրում 36 մասնակիցների մեջ ցույց է տվել 16-րդ արդյունքը եւ 24 լավագույնների թվում պայքարը կշարունակի ազատ ծրագրում, որը հունվարի 29-ին է:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է նաեւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կավարտվի հունվարի 31-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.