01:40  ,  28 հունվարի, 2016

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 3:0

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Միլանի «Ինտերին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: Աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին Միլանում:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 3:0

Ալվարո Մորատա, 36 (11մ), 63, Պաուլո Դիբալա, 83

Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո, 70 («Ինտեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով