01:53  ,  27 հունվարի, 2016

Բալոտելիի գոլը հաղթանակ բերեց «Միլանին»

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» հյուրընկալվեց «Ալեսանդրիային» եւ առավելության հասավ Մարիո Բալոտելիի գոլի շնորհիվ՝ 1:0: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար պայքարում են «Յուվենտուսն» ու «Ինտերը», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն հունվարի 27-ին:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ալեսանդրիա» - «Միլան»՝ 0:1

Մարիո Բալոտելի, 43, 11մ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով