23:52  +04,  25 հունվարի, 2016

Հայաստանի թիմը պատրաստվում է Հայաստանի եւ Եվրոպայի առաջնություններին

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հայաստանի եւ Եվրոպայի առաջնություններին: Թիմը մարզումային հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

«Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է չորս մարզիկ, իսկ Սոնա Պողոսյանը եւ Իզաբելա Յայլյանը վատառողջ են եւ չեն եկել Ծաղկաձոր: Նրանք թիմին կմիանան հանրապետության առաջնության ավարտին:

Այս տարվա ուսումնամարզական հավաքի խտությունը կապում եմ Օլիմպիական խաղերին լավ նախապատրաստվելու հետ: Որքան մարզիկն ավելի քիչ մնա տանը, այդքան ավելի լավ»,- ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ կայքը:

Հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին եւ կավարտվի հունվարի 31-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ