23:52 25 հունվարի, 2016Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հայաստանի եւ Եվրոպայի առաջնություններին: Թիմը մարզումային հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
«Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է չորս մարզիկ, իսկ Սոնա Պողոսյանը եւ Իզաբելա Յայլյանը վատառողջ են եւ չեն եկել Ծաղկաձոր: Նրանք թիմին կմիանան հանրապետության առաջնության ավարտին:
Այս տարվա ուսումնամարզական հավաքի խտությունը կապում եմ Օլիմպիական խաղերին լավ նախապատրաստվելու հետ: Որքան մարզիկն ավելի քիչ մնա տանը, այդքան ավելի լավ»,- ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ կայքը:
Հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին եւ կավարտվի հունվարի 31-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.