Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի եւ Kicker-ի վարկածով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Whoscored.com-ի կազմած թիմում 27-ամյա Մխիթարյանից բարձր գնահատականի արժանացել է միայն Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Կլեմենս Ֆրիցը:
Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ արտագնա խաղում Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդցիները հաղթել էին 3:1 հաշվով: Whoscored.com-ը նրան ճանաչել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի