12:34  ,  23 հունվարի, 2016

Հավանա. Հովհաննես Դավթյանն ուժեղ էր թուրք մրցակցից եւ նվաճեց բրոնզե մեդալ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը Կուբայի մայրաքաղաք Հավանայում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ: Երկու հաղթանակներից հետո 60 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակիչում պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Բեքիր Օզլուին:

Սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովհաննես Դավթյանի կարողացել է իպոնով հաղթանակ տանել թուրք Ահմեթ Սահին Կաբայի նկատմամբ:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյան 66 կգ քաշային կարգում մեկնարկել է հաղթանակով, սակայն երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English