12:34 23 հունվարի, 2016Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը Կուբայի մայրաքաղաք Հավանայում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ: Երկու հաղթանակներից հետո 60 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակիչում պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Բեքիր Օզլուին:
Սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովհաննես Դավթյանի կարողացել է իպոնով հաղթանակ տանել թուրք Ահմեթ Սահին Կաբայի նկատմամբ:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյան 66 կգ քաշային կարգում մեկնարկել է հաղթանակով, սակայն երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.