19:09  ,  23 հունիսի, 2012

Աշխարհի առաջնությունը մեկնարկեց երեւանյան ակումբի նախկին առաջատարի ելույթով

Մերձմոսկովյան Սերպուխովոյում բացվել է Յակ-52-ով բարձրագույն պիլոտաժի աշխարհի առաջնությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։

Ավիաշոուի ցուցադրական փուլում Extra-330 ինքնաթիռով հանդես է եկել նաեւ աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկտոր Չմալը, որը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երեւանում դեռ 1981-ին։ Ստանալով ԽՍՀՄ ամենաթույլ թիմերից մեկը՝ նա մինչեւ 1987 թվականը կարողացավ երեւանյան ակումբը դուրս բերել ԽՍՀՄ առաջնության առաջատար դիրքեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում