Ղազախական «Ակտոբեից» հեռացած Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի ֆուտբոլի Սաուդյան Արաբիայում հանդես եկող «Ալ Ռաեդում», հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:
Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը «Ալ Ռաեդի» հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-ից խաղում էր «Ակտոբեում», որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի եւ դարձել 12 գոլի հեղինակ:
Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ալ Ռաեդը» 10 միավորով 12-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում են 14 թիմեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում